Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) սկսել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացը Հայաստանի բոլոր մարզերում։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ FAST-ի 6-ամսյա անվճար դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաները, ինչպես նաև այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։
Ծանոթացեք «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի բոլոր մանրամասներին: Նախապատրաստական երկրորդ դասընթացի դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 8-ը ներառյալ։
Կից՚ ամբողջական տեղեկատվություն նախապատրաստական դասընթացի վերաբերյալ։