ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի պատրաստում» միջոցառման շրջանակում կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու 2 հեռուստատեսային հաղորդաշարերի պատրաստման և տարածման դրամաշնորհային մրցույթի: Մեկ եթերաշրջանում 16 հաղորդումից (32 հեռարձակում) բաղկացած նախագիծ-հաղորդաշարերը կարող են ունենալ հաջորդող տարիներին հավելյալ եթերաշրջաններով շարունակվելու հնարավորություն: Յուրաքանչյուր հեռուստահաղորդաշարի համար նախատեսվում է տրամադրել 17.500.000 դրամի չափով դրամաշնորհ՝ ներառյալ ԱԱՀ։

Դրամաշնորհի տրամադրման նպատակն է՝

  • հանրության շրջանում կարևորել կրթության, գիտելիքի ու մրցունակ մասնագիտություն ստանալու նշանակությունը,
  • զարգացնել քաղաքացիների բիզնես հմտությունները,
  • մեծացնել գործարարությամբ զբաղվելու գրավչությունը,
  • ամրապնդել աշխատելով բարիք ստեղծելու, սեփական ուժերով և գիտելիքներով բարեկեցության հասնելու վստահությունը,
  • խթանել քաղաքացիների նախաձեռնողականությունը սեփական սոցիալական վիճակի ու բարօրության ապահովման առումով,
  • ձևավորել լավատեսություն ապագայի նկատմամբ։

Դրամաշնորհը տրամադրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման:

Մրցույթի պայմաններին (Հրավեր, հայտաձև, ժամանակացույց, նախահաշիվ, պայմանագրի նախագիծ) կարող եք ծանոթանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/2zzOJ5a :