Մրցութային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի պատրաստում» ծրագրի իրականացման համար ստեղծել`

1) Կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) Հեռուստահաղորդումների մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի,
3) Հեռուստաֆիլմերի պատրաստման մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 3 հավելվածի: