Հյուսիսային Հնդկաստանի «PCTE Group of Institutes» համալսարանը ՀՀ քաղաքացիներին տրամադրում է 4 անվճար տեղ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու նպատակով։ Համալսարանի հարմարավետ հանրակացարանում բնակվելու համար կտրամադրվի 50% զեղչ, ինչի արդյունքում տարեկան ուսման և կեցության ընդհանուր վարձը կկազմի 1000 ԱՄՆ դոլար։ Համալսարանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը առկա է www.pcte.edu.in կայքում:

Կրթական ծրագրերի, վարձավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից: