Թաիլանդի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA) 2020 թվականին կազմակերպելու է ներքոհիշյալ թեմաներով դասընթացներ, որոնց հրավիրվում են մասնակցել նաև ՀՀ ներկայացուցիչների:
“Training of Trainers on Cooperative Education Through Applications of Participatory and Sufficiency Economy”, որը կկայանա ս.թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 6-ը։ Թաիլանդական կողմին դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 15-ն է։
“Sufficiency Economy Philosophy in Education for Sustainability”, որը կկայանա ս.թ. նոյեմբերի 3-16-ը:

Դասընթացի հետ կապված ծախսերը հոգում է թաիլանդական կողմը։
Թեկնածուների համար ներկայացվող պարտադիր պահանջներից են՝ տվյալ ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ, քննարկվող թեմաներին մասնագիտական համապատասխանելիություն, անհրաժեշտ որակավորման առկայություն և միջոցառման լեզվի լավ իմացությունը:
Ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է www.tica.thaigov.net կայքում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020թ. մայիսի 29-ն է: Կրթաթոշակին մասնակցելու դիմումները ուղարկել international@escs.am էլ. փոստի հասցեին: