Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման(այսուհետ՝ Որոշում)՝
1) N 1 հավելվածի 55-րդ կետում լրացնել նոր ժդ) ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝
«ժդ) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 6 ծառայողական ավտոմեքենա:»
2) N 2 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
10. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
7 |
1 |
6 |
3) N 2 հավելվածի 10.1 –րդ կետում «ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտե» բառերը փոխարինել «Գիտության կոմիտե» բառերով:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Որոշման N 2 հավելվածի 11-րդ և 26-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: