ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպության անդամ պետությունների կողմից Մասնակցության ծրագրի 2020-2021 թթ. երկամյակի շրջանակներում ծրագրային առաջարկությունների վերաբերյալ յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել մինչև յոթ հայտ, որոնք պետք է համարակալվեն ըստ առաջնահերթության։ Առաջին չորս հայտերի մեջ անհրաժեշտ է ընդգրկել առնվազն մեկ ծրագիր գենդերային հավասարության վերաբերյալ։ Ծրագրերը հարկավոր է իրականացնել մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը։
Մասնակցության ծրագրի միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում անդամ պետություններին` պայմանով, որ ներկայացված ծրագրային առաջարկներն առնչվում են Կազմակերպության իրավասության ոլորտներին և համահունչ են դրա առաջնահերթ խնդիրներին և գերակայություններին` համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր Կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի կողմից ընդունած 40C/5, 40C/6 բանաձևերի: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (էլ. փոստ՝ international@escs.am) ոչ ուշ, քան 2020 թվականի հունիսի 1-ը: