Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2020/21թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում:
2020/21թթ. ուսումնական տարվա համար «МГИМО»-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և 2 մագիստրոսական ծրագրերի դիմելու հնարավորությամբ: Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների ցուցաբերած արդյունքներից:
ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան առաջարկում է բակալավրի ծրագրեր հետևյալ ուղղություններով՝
- Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, պատմություն)
- Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, պատմություն, մաթեմատիկա)
Մագիստրոսական ծրագրեր՝
- Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա)
- Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա)
- Իրավագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա)
Տեղեկացնում ենք, որ առկա է նաև ասպիրանտուրայի համար դիմելու հնարավորություն։
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝
- Միջազգային հարաբերություններ
- Տարածաշրջանագիտություն
- Քաղաքագիտություն
- Տնտեսագիտություն
- Իրավագիտություն
- Ժուռնալիստիկա
- Գովազդ և հանրային կապեր
- Առևտրային գործ
՛՛МГИМО՛՛-ի բակալավրի ծրագրերին դիմողները պարտավոր են հանձնել ընդունելության քննություններ ռուսերեն և օտար լեզուներից, իսկ տնտեսագիտական ուղղությունն ընտրած թեկնածուները պետք է տիրապետեն մաթեմատիկական գիտելիքների: Մագիստրատուրայի դեպքում դիմորդները հանձնում են քննություն օտար լեզվից և մասնագիտական առարկայից:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ-ին հատկացված քվոտաներով ուսումը վերոնշյալ ԲՈՒՀ-երում անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կացության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պարտավորվում են հոգալ մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը՝ տեղերի առկայության պարագայում նույնպես վճարովի է:
Այլ մանրամասների ծանոթանալու, ինչպես նաև ծրագրերին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացնելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ ԱԳՆ +37460-620-375 հեռախոսահամարով կամ գրել secretariat1@mfa.am էլ. հասցեին:
՛՛МГИМО՛՛-ի ուսումնական ծրագրերին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 23-ը, իսկ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 7-ը:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
- Դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով
- Անձնագրի պատճեն
- Ատեստատի պատճեն (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճեն (մագիստրատուրայի դեպքում)՝ ներառյալ միջուկները
- Արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները
- Ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով
- 2 հատ գունավոր լուսանկար 3X4 չափսի
Ուշադրություն
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պատճառով ծրագրին դիմելու և ընդունելության քննությունների ժամկետները, ինչպես նաև դրանց անցկացման ձևաչափը կարող են ենթարկվել փոփոխությունների: