«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման, տեղափոխման և Հաագայում (Նիդերլանդների Թա­գավորություն) գտնվող Խաղաղության պալատի այգում տեղադրման նպա­տակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարությանը 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 6,288.0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախա­տեսված Հա­յաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջե­տային ծախսերի տնտեսագիտական դասա­կարգ­ման «Կապիտալ դրա­մաշնորհներ պե­տական և համայնքային ոչ առևտրային կազմա­կերպություններին» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի N2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հան­րապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հան­րապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջո­ցա­ռումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն N 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նշված գումարից դրա­մաշնորհային պայմա­նագրի հիման վրա 6,288.0 հազար դրամը հատկացնել «Հայաստանի պատմության թանգա­րան» պետական ոչ առևտարային կազմակերպությանը՝ Հաագայում (Նիդերլանդ­ների Թագա­վորություն) գտնվող Խաղաղության պալատի այգում Ատոմ Վերա­կացուի խաչքարի կրկնօրինակը պարաստելու, տեղափոխելու և տեղադրելու համար:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքներն ավար­տելուց հետո մեկ ամսյա ժամկետում ապահովել Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի նվիրա­բերումը «Կարնեգի» հիմնադրամի վարչությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա­ջորդող օրվանից: