Նիդերլանդների NUFFIC հիմնադրամը հետևյալ հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ 4 թեմաներով՝
- Multilevel Water Governance (2020 թվականի սեպտեմբերի 7-18-ը):
Այս դասընթացը ուսումնասիրում է ջրային տնտեսության կառավարման բլոկները՝ (վարչական, պլանավորման, ֆինանսական, իրավաբանական) միջազգային լավագույն փորձի և ուսումնական այցերի միջոցով:
- Local Economic Development (2020 թվականի սեպտեմբերի 21-ից - հոկտեմբերի 2-ը):
Այս դասընթացը բացահայտում է, թե ինչպես տեղական իշխանությունները, շահագրգիռ կողմերի հետ միասին, կարող են մշակել ռազմավարություններ ներառական և կայուն տնտեսական զարգացման համար և խրախուսել նպաստավոր բիզնես միջավայրի ստեղծմանը:
- Conflict, Rule of Law and Local Security (2020 թվականի հոկտեմբերի 26-ից – նոյեմբերի 6-ը):
Այս դասընթացը քննարկում է ազգային և տեղական դերակատարների դերը պետության օրինականության մակարդակի բարձրացման, հիմնական ծառայությունների վերականգնման և հետ կոնֆլիկտային պայմաններում սոցիալական համախմբվածության և մարդու անվտանգության մակարդակի խթանման գործում:
- Gender Responsive Governance (2020 թվականի նոյեմբերի 16-27-ը):
Այս դասընթացը ուսումնասիրում է գենդերային պատասխանատու կառավարման էությունը՝ կենտրոնանալով գենդերային հիմնական քաղաքականության և տեղական մակարդակում ծառայությունների արդարացի մատուցման վրա:
Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://thehagueacademy.com/blog/2020/01/applications-for-nuffic-scholarships-now-open/