Մադրիդի դիվանագիտական ակադեմիան հայտարարում է «Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների միջհամալսարանական մագիստրոսական ծրագրի» 2020-2021թթ. ընդունելություն:
Բացի դիպլոմի շնորհման համար գանձվող վճարից ուսումը դիվանագիտական դպրոցում անվճար է: Քանի որ ծրագիրն ամբողջովին դասավանդվում է իսպաներենով, ապա բոլոր դիմողները պետք է ներկայացնեն իսպաներեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (իսպաներեն լեզվի դիպլոմ DELE) կամ անցնեն հարցազրույց:
Ծրագրի տևողությունը 1 ուսումնական տարի է (2020-2021թթ.), իսկ դասընթացին դիմելու նախնական վերջնաժամկետ է սահմանված ս.թ. ապրիլի 1-ը:
Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ exteriores.gob.es/Portal/es/Ministerio/EscuelaDiplomatica/Master/Paginas/M%C3%A1ster--Edici%C3%B3n-2020-2021.aspx