Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականին կազմակերպում է Համահայկական 10-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը` «Հայոց աշխարհ» խորագրով: Որպես հոբելյանական՝ այն չի ենթադրում նեղ թեմատիկ աշխատանք, այլ նվիրված է Հայոց աշխարհին՝ իր բոլոր հնարավոր դրսևորոմներով. անցյալով, ներկայով, ապագայով, պատմությամբ, արվեստով, գրականությամբ:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է կերպարվեստի բոլոր ճյուղերի (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ և այլն) շրջանակում: Աշխատանքները կարող են ներկայացվել ցանկացած նյութով (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր կրթօջախների, խմբակների, մշակութային կենտրոնների, Հայաստանի ու Արցախի հանրակրթական ու արվեստի դպրոցների, նկարչական խմբակների, ինչպես նաև մասնագիտական քոլեջների 6-18 տարեկան սաներ:

Մրցույթ-փառատոնն անցկացվելու է երկու փուլով:

Առաջին փուլում աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` մինչև 2020 թ. հունիսի 14-ը: Առաջին փուլում հաղթողների աշխատանքները ներկայացվելու են ցուցահանդեսում և տպագրվելու են համապատասխան պատկերագրքում:

Երկրորդ փուլում մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրության համար: Երկրորդ փուլի աշխատանքների բնօրինակների ներկայացման վերջնաժամկետը մինչև 2020 թ. սեպտեմբերի 1-ն է: Ցուցահանդեսին մասնակցած աշխատանքների հեղինակներից որոշվելու են վերջնական հաղթողները՝ կրթօջախները կամ անհատ հեղինակները:

Հայտարարությանը կից ներկայացվում է մրցույթ-փառատոնի կանոնակարգը և անցկացման ժամանակացույցը՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն ու ռուսերեն տարբերակներով:

Հավելյալ հարցերով կարող եք դիմել Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն` հեռ. +374 99 73-18-26 (Եվա Խաչատրյան)

Էլ. փոստ. nkarchakan@gmail.com
Կայքէջ. www.nca.am
Էջ Ֆեյսբուքում. «National Center of Aesthetics after Henry Igityan»

Կանոնակարգ և ժամանակացույց
Կանոնակարգ եւ ժամանակացոյց
Положение и график проведения
Regulations and Schedule