Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի (207) մրցույթ՝ 2020-2021 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող, ռուսերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության իրավունք կամ ժամանակավոր կացության կարգավիճակ և հաշվառված չեն Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ 2020թ. մարտի 10-ից 29-ը ներառյալ, https://future-in-russia.com կայքի միջոցով, (փաստաթղթերը կարելի է ներբեռնել http://arm.rs.gov.ru/uploads/document/file/13557/3.%20 հղումով):

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://arm.rs.gov.ru/ru/news/64481

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-599 644):