Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում է ընդունելություն 2020-2021 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում լրացուցիչ մասնագիտական կրթություն (որակավորման բարձրացման դասընթացներ) ստանալու համար:

Ընդունելությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ռուսաց լեզու և գրականություն դասավանդողները:

Ուսումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող կրթաթոշակային տեղերի հաշվին (անվճար), իսկ տրանսպորտային ծախսերը հոգում է մասնակիցը:

Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ 2020թ. մարտի 10-ից 20-ը ներառյալ, իսկ փաստաթղթերի փաթեթի թղթային տարբերակն անհրաժեշտ է ներկայացնել Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոն (հասցեն՝ ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբ, տուն 20/14, հեռ. +374 12-54-48-90, լրացուցիչ՝ 422)՝ նույն ժամանակահատվածում:

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից: