Բարձրագույն որակավորման կոմիտեի հասարակական գիտությունների բաժնի ավագ մասնագետի (18-2-21.2-Մ4-1)

Հիմնական գործառույթները՝

  1. իրականացնում է հասարակական գիտությունների որոշ բնագավառներով գիտական աստիճանաշնորհման և գիտական կոչումների հաստատման գործընթացը.
  2. մասնակցում է բուհերում և գիտական կազմակերպություններում գործող հասարակական գիտությունների որոշ բնագավառների մասնագիտական խորհուրդների հետ ընթացիկ աշխատանքներին.
  3. մասնակցում է հասարակական գիտությունների որոշ բնագավառների գիտությունների թեկնածուներին գիտական ղեկավարներ նշանակելու թույլտվության տրամադրման գործընթացին.
  4. մասնակցում է այն գիտական մասնագիտությունների անվանացանկերի կազմմանը, որոնցով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ (հասարակական գիտությունների որոշ բնագավառների մասով).
  5. մասնակցում է հասարակական գիտությունների որոշ բնագավառների ատենախոսությունների թեմաներ հաստատող գիտական կազմակերպությունների ցանկի ձևավորման աշխատանքներին.
  6. մասնակցում է հասարակական գիտությունների որոշ բնագավառների ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների ծրագրերի մշակման աշխատանքներին.
  7. մասնակցում է ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցուցակը կազմելու աշխատանքներին.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

  3. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» № 327 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը հաստատելու մասին» № 615 որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
  4. տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  5. ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 10.03.2020-12.03.2020թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-599-659, էլ. փոստ՝ management@edu.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
  • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
  • առկայության դեպքում նաև դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճեները բնօրինակների հետ միասին.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: