2020 թ. հունվարի 15-ից ապրիլի 15-ը Ակադեմիական փոխանակումների լեհական ազգային գործակալությունը (NAWA) հայտարարել է «Ուլամ» ծրագրի՝ դոկտորանտուրական հետազոտություններով զբաղվողների ներգրավման 2-րդ փուլի մեկնարկի մասին։ Ծրագրի մասնակցության համար կարող են դիմել գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող անձիք, որոնք 6-24 ամիսների ուսումնասիրությունների շրջանակներում կարող են հետաքրքրված լինել հետևյալ ուղղություններով՝

  • հետազոտական և (կամ) զարգացման աշխատանքների իրականացում,
  • դոկտորանտուրական վերապատրաստում,
  • գիտական աշխատանքի կամ հոդվածների համար նյութերի ձեռքբերում,
  • հյուրընկալող կենտրոնում դիդակտիկ դասընթացների անցկացում:

Ծրագրի տրամադրվող ամսական մոտ 2400 եվրո կրթաթոշակը ներառում է շահառուների հյուրընկալող հաստատությունում կեցության ծախսերը և շարժունակության հավելավճարը: Առավել մանրամասներին և համապատասխան պայմաններին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող ազդագրում և հետևյալ կայքում՝ https://nawa.gov.pl/en/scientists/the-ulam-programme


2020 թ. փետրվարի 5-ից մարտի 16-ը մեկնարկել է «Ստեֆան Բանախի» անվան լեհական կրթաթոշակային ծրագիրը։ Նշված ժամկետներում հայտերով կարող են դիմել Հայաստանի մագիստրատուրայի ինժեներական, տեխնոլոգիական, գյուղատնտեսության և բնական գիտությունների բաժինների ուսանողները:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://nawa.gov.pl/en/nawa/news/become-a-nawa-scholarship-holder-with-banach-programme