Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայության «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» նախաձեռնության շրջանակում առաջարկվում է վերապատրաստման ծրագրեր՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գերմաներեն դասավանդող ուսուցիչների համար:

Առաջարկվող ծրագրերն այս տարի հիմնականում հասցեագրված են այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և հատկապես՝ որոնցում տրամադրվում է Գերմաներենի լեզվի դիպլոմ: Ծրագրին կարող են դիմել նաև այլ դպրոցների ուսուցիչներ, եթե նրանք բավարարում են ծրագրի պայմաններին։ Ծրագրի մասնակիցները ոչ միայն հնարավորություն կստանան զարգացնել իրենց լեզվական և Գերմանիայի վերաբերյալ երկրագիտական գիտելիքները, այլ նաև կծանոթանան այլ հիմունքներով գործող դպրոցներին, նորարարական այնպիսի դասավանդման ձևերին, ինչպիսիք են ներառականությունը կամ «Լեզվի շարունակական ուսուցում», ինչպես նաև ընդհանուր պատկերացում կկազմեն գերմանական կրթական համակարգի վերաբերյալ:

Մասնավորապես առաջարկվում են հետևյալ ծրագրերը.

  1. Հոսպիտացիոն (աշխատանքային հյուրընկալություն) ծրագիր գերմանե-րենի այն ուսուցիչների համար, ովքեր դասավանդում են 6-18 տարեկան աշակերտներին և ունեն դասավանդման առնվազն եռամյա փորձ: Ծրա-գիրը կանցկացվի 2020թ. նոյեմբերի 8 – 28-ը (ժամանման և վերադարձի օրերը):
  2. 14-օրյա վերապատրաստական դասընթացներ, որոնք կիրականացվեն 2020թ. սեպտեմբերի կեսից մինչև նոյեմբերի սկիզբը ժամանակահատ-վածում գերմաներենի այն ուսուցիչների համար, ովքեր ունեն դասա-վանդման առնվազն եռամյա փորձ և դասավանդում են 10-18 տարեկան աշակերտներին: Դասընթացի հստակ ժամանակացույցը դեռևս հաս-տատված չէ:

Թվարկված մասնակցային պայմաններից բացի հավակնորդները պետք է հնարավորինս գտնվեն իրենց մասնագիտական առաջընթացի սկզբնական փուլում, Գերմաներենը, որպես օտար լեզու կամ գերմաներենով դասավանդվող որևէ այլ առարկա դասավանդեն շաբաթական առնվազն 12 ժամով, ունենան գերմաներենի լավ կամ գերազանց գիտելիքներ (Եվրոպական դասակարգման C1 մակարդակ), Հայաստանում մասնակցած լինեն գերմանալեզու վերապատրաստման դասընթացի և վերջին երկու տարում մասնակցած չլինեն Գերմանիայում իրականացված որևէ վերապատրաստման:

Մանկավարժական փոխանակման ծառայությունը ստանձնում է հյուրընկալ դպրոցներում իրականացվող հոսպիտացիոն ծրագրի կեցության, նաև վերա-պատրաստման ծրագրի ծախսերը, ինչպես նաև հիվանդությունների, դժբախտ դեպքերի և հատուցած վնասներից բխող պատասխանատվության ապահո-վագրության ծախսերը ծրագրերի ողջ ժամանակահատվածում: Բացի այդ՝ մասնակիցներն օժանդակ միջոցներ կստանան՝ ճամփորդական ծախսերը հոգալու համար:

Երկու ծրագրերի համար էլ դիմումները և փաստաթղթերը պետք է դեսպանություն ներկայացվեն ամենաուշը մինչև 04.03.2020թ.՝ ժամը 16.00:

2020թ. մարտի 11-ին կկայանա ընտրական բանավոր փուլը:

Ոչ լիարժեք կամ ուշ ներկայացրած հայտերը քննության չեն առնվի:

Լրացվելիք դիմումաթերթիկները, ինչ-պես նաև մանրամասն տեղեկություններ մասնակցային պայմանների վերաբերյալ կարելի է ներբեռնել Գերմանիայի դեսպանության կայքէջից www.eriwan.diplo.de :