Փետրվարի 11-16-ը կայացել է ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 150 մարզիկ:

Հայաստանի առաջնությանը չեն մասնակցել տղամարդկանց հավաքականի մի շարք առաջատարներ՝ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, Անդրանիկ Կարապետյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը: Նրանք նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերին:

Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն են դարձել Գառնիկ Չոլաքյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Սևակ Նիկողոսյանը (67 կգ), Լևոն Մանուկյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Սամվել Բաբակյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Կանանց առաջնությունում առաջին մրցանակին արժանացել են՝ Մարիամ Հայրապետյանը (45 կգ քաշային կարգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Վալենտինա Մովսիսյանը (55 կգ), Ալինա Սուքիասյանը (59 կգ), Իզաբելլա Յայլյանը (64 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Մարգարիտ Առաքելյանը (76 կգ), Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ):

Մրցանակակիրների ցանկ