Փետրվարի 5-7-ը Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում կայացել է սուսերամարտի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 100 մարզիկ:
Խոցասուսեր մրցաձևի տղաների պայքարում չեմպիոն է դարձել Գրիգոր Մնացականյանը, իսկ աղջիկներից լավագույնը եղել է Ինեսա Բաբախանովան: Ճկասուսերում չեմպիոն են դարձել Համլետ Մխոյանը և Աիդա Ալոյանը, իսկ թրասուսերում առաջին մրցանակին արժանացել է Վահան Նազարեթյանը:
Առաջնության արդյունքներով կազմավորվել է հավաքական, որն ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ պատրաստվելով Խորվաթիայի Պորեչ քաղաքում փետրվարի 22-ից մարտի 2-ը կայանալիք Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությանը:
Առաջնության մրցանակակիրներն են`