ՀՀ Սյունիքի մարզի «Տորունիքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
2.Բարձրագույն կրթություն
3.Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:


Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3.Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2020 թ. մարտի 3-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից: Հասցե` Սյունիքի մարզ, գ. Տորունիք,հեռ.` 093-98-28-93, 093-81-12-10:
Մրցույթը տեղի կունենա 2020 թ. ապրիլի 10-ին, ժամը 15:00-ին, Տորունիքի հիմնական դպրոցում: