Հունաստանի բուհերում օտարերկրյա ուսանողների համար անգլերեն լեզվով կկազմակերպվեն բուհական և հետբուհական կրթական ծրագրեր: Դրանց մասին հայտարարվել է Աթենքում կայացած «Կառուցել միջազգային կամուրջներ. Հունաստանի համալսարանները բաց են աշխարհի առջև» խորագրով միջոցառման ընթացքում:
Ծրագրերի, ինչպես նաև դրանց մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.studyingreece.edu.gr կայքէջում։