ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կայուն էներգիայի զարգացման միջազգային կենտրոնի (ք. Մոսկվա, ՌԴ) կողմից տրամադրվում են կրթաթոշակներ:

Դիմորդներին հնարավորություն կընձեռվի 2020թ. հոկտեմբերի 5-ից 30-ը մասնակցելու Ռուսաստանի Դաշնության մասնագիտացված հաստատություններում անցկացվելիք՝ կայուն և վերականգնվող էներգիայի բնագավառում կարողությունների և մարդկային ռեսուրսների զարգացման չորսշաբաթյա վերապատրաստման դասընթացներին:
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 2 թեկնածություն` հաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: Թեկնածուները պետք է ունենան գիտության կամ տնտեսագիտության ոլորտում բակալավրի աստիճան, տիրապետեն անգլերենին և լինեն առավելագույնը 35 տարեկան: Կազմակերպիչները հատուկ ուշադրություն են դարձնում կին դիմորդների հավասար մասնակցությանը:

Կրթաթոշակների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Մասնակցության պարագայում, մինչև 2020 թ. մարտի 10-ը թեկնածուները փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (3-րդ հարկ, 311 սենյակ)՝ ՀՀ ԱԳ նախարարություն ներկայացնելու նպատակով: