Թաիլանդի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA) 2020թ. կրթաթոշակների շրջանակներում Թաիլանդի միջազգային ասպիրանտական ծրագրով Թաիլանդական համալսարանների և ակադեմիական հաստատությունների հետ համատեղ հրավիրում է օտարերկրյա ուսանողներին՝ դիմելու մագիստրոսի ծրագրի համար:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է www.tica.thaigov.net կայքում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020թ. մարտի 23-ն է:
Կրթաթոշակին մասնակցելու դիմումները ուղարկել international@escs.am էլ. փոստի հասցեին: