Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ

(ծածկագիր` 18-34.10-Մ2-2)

Հիմնական գործառույթները՝

  • իրականացնում է մշակութային շարժական ժառանգության հավաքածուների պահպանության, օգտագործման, վերականգնման, ուսումնասիրման և հանրահռչակման պետական քաղաքականության վերլուծություն, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրություն, առաջարկություններ է ներկայացնում դրա կառավարման սկզբունքների, պետական աջակցության չափերի, ձևերի ու իրականացման կարգերի վերաբերյալ.
  • իրականացնում է Ոլորտում պետական, նպատակային ու զարգացման կարճաժամկետ ծրագրեր, ներկայացնում է առաջարկություններ առանձին միջոցառումների և դրանց իրականացման ձևերի ու կարգերի վերաբերյալ, իրականացնում է դրանց մշակման և իրագործման աշխատանքները.
  • իրականացնում է Ոլորտի հայեցակարգերի, ռազմավարության, Ոլորտը կարգավորող իրավական ակտերի, Ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող չափորոշիչների, մեթոդական ցուցումների, պարզաբանումների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակումը, ինչպես նաև գործող փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ.
  • իրականացնում է Ոլորտի մասով Վարչության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, գիտական, երիտասարդական, ուսումնական ու այլ կազմակերպությունների, ստեղծագործական միությունների հետ, նպաստում է շփումների ստեղծմանն ու զարգացմանը.
  • իրականացնում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները` ոլորտի մասով ներկայացնում է առաջարկություն` միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային ծրագերի վերաբերյալ.
  • իրականացնում է մշակույթի շարժական ժառանգության հավաքածուների հաշվառման, անձնագրավորման, պահպանության, ուսումնասիրման, օգտագործման, ցուցադրման և հանրահռչակման աշխատանքները, դրանց ուսումնասիրությունը և վերլուծությունը.
  • իրականացնում է Նախարարության կողմից Ոլորտին վերաբերող միջոցառումների (Թանգարանային գիշեր, Թանգարանի միջազգային օր, Եվրոպական ժառանգության օրեր և այլն) կազմակերպման աշխատանքները.
  • իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային շարժական ժառանգության՝ թանգարանային հավաքածուների հաշվառման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման, օգտագործման, ցուցադրման և հանրահռչակման աշխատանքներ, կատարում ուսումնասիրություններ և վերլուծություններ.
  • Որպես հանձնաժողովի անդամ իրականացնում է Ոլորտի՝ հատուկ նպատակներով ստեղծված, Նախարարին կից գործող և այլ խորհուրդների ու հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը և տալիս է մասնագիտական եզրակացություններ:
  • իրականացնում է Նախարարության ենթակայության պետական թանգարաններում առարկաների և թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգի (ռեժիմ) հետ կապված աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության կողմից համապատասխան մարմիններին և կազմակերպություններին ներկայացվող Ոլորտին վերաբերող զեկուցումների, հաշվետվությունների, առաջարկությունների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները.
  • իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների և իրավաբանական անձանց գրություններում, նամակներում և դիմումներում բարձրացված Ոլորտին վերաբերվող հարցերի ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքերում՝ իրականացնում քաղաքացիների ընդունելություն.
  • իրականացնում է Ոլորտի մասնագետների պաշտոնական պարտականությունների որակավորման բնութագրերի մշակման հետ կապված աշխատանքներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Կրթություն, որակավորման աստիճանը`

ՈՒՂՂՈՒ ԹՅՈՒՆ

Հումանիտար գիտություններ և արվեստ

Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

Կրթություն

ՈԼՈՐՏ

Արվեստ

Հումանիտար գիտություններ

Սոցիալական և վարքաբանական գիտություններ

Կրթություն

ԵՆԹԱՈԼՈՐՏ

Միջոլորտային մասնագիտություններ

Պատմություն և հնագիտություն

Մշակութա բանություն

Առարկայական

Ուղղվածությամբ

մանկավարժություն

  1. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տեղեկատվության և հարակից մասնագիտությունների բնագավառում արխիվագետի կամ թանգարանային կամ գրադարանավարի կամ մատենագետի չորս տարվա աշխատանքային ստաժ:

3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 18.02.2020 - 21.02.2020 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ. 010 /516311/, էլ. փոստ՝ management@edu.am
  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: