ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները:

Մինչև խորհրդակցության մեկնարկը Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Մարտիրոսյանին, որը համակարգելու է զարգացման ծրագրերը և արտաքին կապերի ոլորտը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են գնումների գործընթացին, հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգի պահանջներին, սեզոնային գրիպի պատճառով դպրոցականների բացակայություններին, մարզիկ դպրոցականների ուսումնառությանը և այլն: