Փետրվարի 23-ից մարտի 3-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալու է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում կունենա 16 ներկայացուցիչ, որոնք արդեն մեկնել են Վրոցլավ՝ ստուգատեսից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնելու:
Գնդակային հրաձգության (10 մ) Եվրոպայի առաջնությունը նախավերջին մրցումն է, որտեղ մարզիկները կարող են ձեռք բերել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ուղեգրերի վերջին խաղարկությունը լինելու է մայիսին՝ Չեխիայի Պլզեն քաղաքում կայանալիք մրցաշարում: Վարկանիշ կարող են ձեռք բերել միայն հրացան և ատրճանակ ձևերի մեծահասակ մարզիկները, յուրաքանչյուր ձևում խաղարկվելու է 2 ուղեգիր: Հայաստանի հավաքականից վարկանիշի համար կպայքարի 7 մարզիկ՝ 4 մարզիկ հրացան ձևից և 3 մարզիկ ատրճանակ ձևից:
Հայաստանի հրաձգության հավաքականը Վրոցլավ է մեկնել հետևյալ կազմով՝
- Սեյրան Նիկողոսյան - գլխավոր մարզիչ
- Անդրանիկ Այվազյան - մարզիչ
- Ռազմիկ Մինասյան - մարզիչ
- Հրաչիկ Բաբայան – հրացան (մեծահասակ)
- Քրիստիան Լաուեր – ատրճանակ (մեծահասակ)
- Իրինա Լաուեր – հրացան (մեծահասակ)
- Ալլա Պողոսյան – հրացան (մեծահասակ)
- Զավեն Իգիթյան – ատրճանակ (մեծահասակ)
- Նորայր Առաքելյան – ատրճանակ (մեծահասակ)
- Էլմիրա Կարապետյան – ատրճանակ (մեծահասակ)
- Հովհաննես Մարգարյան - վազող թիրախ (մեծահասակ)
- Լիլիթ Մկրտչյան - վազող թիրախ (մեծահասակ)
- Արուսյակ Գրիգորյան - վազող թիրախ (մեծահասակ)
- Գոհար Հարությունյան - վազող թիրախ (մեծահասակ)
- Միլենա Պողոսյան – հրացան (երիտասարդ)
- Հայկ Բաբայան – հրացան (երիտասարդ)
- Վրեժ Թորոսյան – հրացան (երիտասարդ)
- Նարե Գաբրիելյան – ատրճանակ (երիտասարդ)
- Գոռ Խաչատրյան – վազող թիրախ (երիտասարդ):
Հիշեցնենք, որ Հայաստանը գնդակային հրաձգությունից դեռ չունի Օլիմպիական խաղերի վարկանիշ: