ԱՄԷ «Մուհամմադ բին Զայեդ» արհեստական բանականության համալսարանը (MBZUAI) հանդես է եկել ՀՀ հետ համագործակցելու և կրթությունը համալսարանի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում շարունակել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կրթաթոշակ տրամադրելու առաջարկով:

Համալսարանը պատրաստակամություն է հայտնել 25 կրթաթոշակ հատկացնել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար ուսանել ցանկացող ՀՀ քաղաքացիներին: Թեև համալսարանը բարձր տեխնոլոգիական ուղղվածության է, դիմելու իրավունք ունի տեխնիկական կրթության բակալավրի աստիճան ունեցող յուրաքանչյուր ոք: Համալսարանը վերջնական կազմավորման փուլում է, և ուսումնական գործընթացը մեկնարկելու է ս.թ. հոկտեմբերին:

Դիմելու գործընթացը հաջող անցած և համալսարան ընդունված բոլոր անձանց տրամադրվելու է կրթաթոշակ, ինչպես նաև ամսական թոշակ: Դիմելու, փաստաթղթեր ներկայացնելու, պատասխաններ ստանալու ողջ գործընթացն իրականացվելու է առցանց: Դիմումներն ընդունելու վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 15-ը, այդուհանդերձ, նշված ժամկետից ուշ դիմումներ ներկայացրած անձինք կարող են դիտարկվել 2021թ. գարնանային շրջանի ընդունելության համար: Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել www.mbzuai.ac.ae կայքէջում:

Համալսարանի, ինչպես նաև ընդունելության պայմանների վերաբերյալ տեղեկությունը` կից նյութերում: