Փետրվարի 12-ին, ժամը 17։00-ին, Երևանի պատմության թանգարանում (հասցե՝ Արգիշտիի 1/1) տեղի կունենա «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
Միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսին կներկայացվի 17 երկրներից ժամանած 23 նկարիչների, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող 7 նկարիչների գործեր, որոնք ստեղծվել են Հաղարծինում ապրելու և ստեղծագործելու արդյունքում։
Սիմպոզիումի տասն օրերի ընթացքում նկարիչները շրջագայել են Տավուշի մարզում, ծանոթացել մասնակից երկրների, և հատկապես, Հայաստանի մշակույթին և ավանդույթներին, հյուրընկալվել մարզի մշակութային կրթօջախներում և անցկացրել վարպետության դասեր։ Այդ օրերի տպավորությունները և զգացողությունները, շաղախված տավուշյան գունապնակի երանգներով, արտացոլվել են նկարիչների տարբեր ժանրերի ստեղծագործություններում:
«Տավուշն աշխարհի աչքերով» խորագրով ցուցահանդեսը կգործի փետրվարի 12-ից մարտի 4-ը։