Հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի մասնագետի (18-34.3-Մ6-1)
Հիմնական գործառույթները՝
- Մասնակցում է առարկայական օլիմպիադաների դպրոցական, մարզային, հանրապետական և միջազգային փուլերի, ինչպես նաև դպրոցական այլ մրցույթների կազմակերպման աշխատանքներին.
- մասնակցում է Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների հաշվառման գործընթացին, հավաքում և ամփոփում է աշխատանքները.
- մասնակցում է ներդպրոցական կառավարման և հանրակրթական հաստատությունների բնականոն ուսումնադաստիարակչական գործունեությանն ապահովող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի քննարկմանը.
- մասնակցում է քաղաքացիների կողմից ստացված դիմումների, բողոքների, նամակների և առաջարկությունների քննարկմանը և դրանց` սահմանված ժամկետներում պատասխանելու գործընթացին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Առնվազն միջնակարգ կրթություն.
- «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 11.02.2020 – 13.02.2020թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 111 115 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
- արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
- առկայության դեպքում նաև դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճեները բնօրինակների հետ միասին.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: