Փետրվարի 6-9-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների 47-րդ առաջնությունը:
Հայաստանն առաջնությունում ներկայացրել է 16 մարզիկ, որոնցից Մհեր Ղազարյանը դարձել է մեդալակիր: 14-15 տարեկանների անհատական կումիտե մրցակարգում Ղազարյանը (-52 կգ քաշային կարգ) մինչև եզրափակիչ 5 հաղթանակ է տոնել, իսկ եզրափակչում զիջել է Գերմանիայի ներկայացուցիչ Մուհամեդ Օեզդեմիրին՝ դառնալով արծաթե մեդալակիր: