Կազմակերպատնեսական վարչության տնտեսավարման և սպասարկման բաժնի ավագ մասնագետի (18-35.6-Մ4-2)

Հիմնական գործառույթները՝
1. մասնակցում է Նախարարության կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների անվանացանկի կազմման աշխատանքներին.
2. մասնակցում է Նախարարության և ենթակա մարմինների վարչական համալիրների շահագործման աշխատանքներին.
3. մասնակցում է Նախարարության գույքագրման գորընթացի իրականացման աշխատանքներին.
4. մասնակցում է Նախարարության և ենթակա մարմինների տրանսպորտային միջոցների բնականոն շահագործման և սպասարկման աշխատանքներին.
5. մասնակցում է Նախարարության և ենթակա մարմինների ավտոտրանսպորտային միջոցների շահագործման և սպասարկման ապահովման աշխատանքներին.
6. մասնակցում է Նախարարության և ենթակա մարմինների աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովման աշխատանքներին.
7. իրականացնում է Նախարարության պահպանման ծախսերի մասով գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների հայտերի, գնումների պատասխանատու ստորաբաժանման կողմից գնման հայտերի (այդ թվում՝ գնման առարկաների տեխնիկական հատկանիշների) կազմման աշխատանքները.
8. իրականացնում է ապրանքների, աշխատանքների ծառայությունների գծով Նախարարության կարիքների ապահովման նպատակով գնման տեխնիկական բնութագրերի կազմման, կնքված պայմանագրերի շրջանակներում դրանց ստացման և Նախարարության ստորաբաժանումների միջև բաշխման աշխատանքները.
9. մասնակցում է Նախարարության և ենթակա մարմիններին էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու և կապի ծախսերի խնայողության նպատակով պետական բյուջեից հատկացված սահմանաքանակների չափով օգտագործման նկատմամբ վերահսկման աշխատանքներին.
10. մասնակցում է պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին.
11. իրականացնում է Նախարարության սերվերային համակարգի, լոկալ համակարգչային ցանցի և համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքները:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

1) Բարձրագույն կրթություն:
2) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական գնումների բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
3) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

• Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
Դիմումների ընդունման ժամկետն է` 07.02.2020 – 11.02.2020թթ.:
• Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: