ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման  քննությունների ժամանակացույցը: «Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան փետրվարի  25-ից  մարտի  20-ը  Խ.Աբովյանի  անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17):
 Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` փետրվարի 25,  27,  28, մարտի  3,5, 6, 10, 13, 17, 19, 20: 
Քննության սկիզբը ժամը 09։00-ին: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 267 հավակնորդ: 
 
                