ՀՀ Սյունիքի մարզի «Ա. Վ. Սարդարյանի անվան Ագարակի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 12-ից մարտի 12-ը ներառյալ, ժամը 11:00-14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից՚ Ա. Վ. Սարդարյանի անվան Ագարակի հիմնական դպրոցում: Հասցե` գ. Ագարակ 1-ին փողոց շենք 3:
Մրցույթը տեղի կունենա 2020 թ. մարտի 23-ին ժամը 15:00-ին Ա. Վ. Սարդարյանի անվան Ագարակի հիմնական դպրոցում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (098)319696 հեռախոսահամարով: