Կորեայի Հանրապետության Ինչոնի պետական համալսարանը պատրաստ է Հայաստանից 1 ուսանողի տրամադրել կրթաթոշակ՝ բակալավր, մագիստրոս և գիտությունների թեկնածուի աստիճանների համար: Մասնագիտությունների և կոնկրետ կրթական ուղղությունների մասով որևէ սահմանափակում չկա: Կրթաթոշակը ներառում է միայն ուսման վճարը: Դիմորդը պետք է ունենա համալսարանական առաջադիմության առնվազն 3.0 միջին ցուցանիշ:
Ընդունելությունն իրականացվում է տարեկան 2 անգամ՝ մարտին և սեպտեմբերին:
Համալսարանի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.inu.ac.kr/mbshome/mbs/inuengl/index.html: