Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ,, շրջանավարտներ,

Սիրով շնորհավորում եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 85-ամյա հոբելյանի առթիվ:

ԵՊԼՀ-ն հայաստանյան իրականության մեջ դարձել է կրթական, գիտական գործունեություն իրականացնող առաջատար համալսարաններից՝ տասնամյակներ շարունակ կրթելով շուրջ 60.000 շրջանավարտի: Բուհը ստեղծման օրվանից անցել է մասնագիտական ոլորտների ընդլայնման ու կատարելագործման բազմափորձ ճանապարհ՝ հարստացնելով կրթական բովանդակությունը և մեծացնելով պատասխանատվությունը ուսանողներին որակյալ կրթությամբ ապահովելու գործում:

Վստահ եմ՝ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը իր կրթադաստիարակչական գործունեությամբ ապագայում ևս ունենալու է նորանոր նվաճումներ ու հաղթանակներ, գալիքի մարտահրավերներին պատրաստ ու հիմնավոր գիտելիքով զինված սերունդներ:

Սիրով և ջերմությամբ շնորհավորելով գիտակրթական գործունեության 85-ամյակի կապակցությամբ՝ բրյուսովցիներին մաղթում եմ հաջողություն, նոր ձեռքբերումներ և կանաչ ճանապարհ: