ՀՀ Վայոց ձորի «Թառաթումբի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,

2.բարձրագույն կրթությունը,

3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,

4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,

5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,

6.աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Թառաթումբի միջնակարգ դպրոցում, հեռ.՝ 094-85-57-27:

Մրցույթը տեղի կունենա 2020 թ.մարտի 9-ին, ժամը 15:00-ին, Թառաթումբի միջնակարգ դպրոցում: