Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված 3320000 ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 400423 ՀՀ դրամ կուտակված մաշվածությամբ, 2919577 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (հիմնական միջոցներ)` համաձայն N 1 հավելվածի, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: