ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիկ Բենուր Փաշայանը:

Բենուր Փաշայանը խորհրդային շրջանի ըմբիշ է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը։ ԽՍՀՄ երիտասարդական և համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող է, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, «Բարեկամություն-84» մրցաշարի հաղթող։ 1983 թվականի աշխարհի առաջնությունում արժանացել է «Լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Փաշայանի ընտանիքին և մերձավորներին հայտնում է իր ցավակցությունը: Հայ հանրությունը երկար տարիներ կհիշի իր անվանի մարզիկին: