Դեկտեմբերի 14-15-ին կայացել է պաուերլիֆտինգի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է ՀՀ մարզերից շուրջ 130 մարզիկ: Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել են նաև 30 զինծառայողներ և հաշմանդամություն ունեցող մարզիկներ:

Ըստ քաշային կարգերի չեմպիոն են դարձել.

  • 52 կգ քաշային կարգ՝ Վահան Բուդաղյան (150 կգ, Հայրավանք)
  • 56 կգ քաշային կարգ՝ Արա Մարտիրոսյան (190 կգ՝ Հայաստանի ռեկորդ, Գյումրի)
  • 60 կգ քաշային կարգ՝ Ալբերտ Դադիկյան (180 կգ, Հայրավանք), Տարոն Սարոյան (120 կգ, ՀՀ ՊՆ Կապի Զ/Մ)
  • 67.5 կգ քաշային կարգ՝ Նվեր Հովհաննիսյան (200 կգ, Հայրավանք), Գուրգեն Մանուկյան (140 կգ, ՀՀ ՊՆ Կապի Զ/Մ)
  • 75 կգ քաշային կարգ՝ Դավիթ Սիմոնյան (230 կգ, Ալավերդի), Տիգրան Էտիբարյան և Արմեն Մուսաելյան (145 կգ, ՀՀ ՊՆ Կապի Զ/Մ)
  • 82.5 կգ քաշային կարգ՝ Արշալույս Սարգսյան (200 կգ, Գյումրի)
  • 90 կգ քաշային կարգ՝ Լեոնարդ Մնացականյան (230 կգ, Երևան)
  • 100 կգ քաշային կարգ՝ Վարդևան Գրիգորյան (200 կգ, ՀՀ ՊՆ Կապի Զ/Մ)
  • 110 կգ քաշաին կարգ՝ Էդգար Հովակիմյան (220 կգ, Երևան)
  • 125 կգ քաշային կարգ՝ Գևորգ Մնացականյան (165 կգ, Սևքար):

Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում 67.5 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գևորգ Աֆրիկյանը (100 կգ, Գավառ), 75 կգ քաշային կարգում՝ Հակոբ Ղազարյանը (110 կգ, Երևան): Աղջիկները մրցել են միայն 67.5 քաշային կարգում, առաջին տեղը զբաղեցրել է Մելինա Ղարագյոզյանը (110 կգ, Երևան):

Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Հայրավանքի թիմը, երկրորդ տեղում Սևքարի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել են ՀՀ ՊՆ N Կապի զորամասի զինվորները: