ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը արծարծող լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկային թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:

Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը լրացրեք այստեղ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfFyPYS81EstYRKCtRolxygFZn0siBJPgdoao-MueRAMzFePg/viewform?vc=0&amp%3Bc=0&amp%3Bw=1

Մրցույթին կարող են ներկայացվել 2019 թվականի ընթացքում թրաֆիքինգի թեմաներն արծարծող եթեր հեռարձակված/տպագրված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում.

1) Հեռուստա/ռադիո արտադրանք,
2) Տպագիր և էլեկտրոնային նյութեր:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ: Դիմումում հարկավոր է նշել նաև նյութի ամբողջական ինտերնետային հասցեն:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Մանրամասների համար կարող եք գրել humantraffickingapp2019@gmail.com էլեկտրոնային հասցեին: