Տեխնոլոգիաների հարավչինական համալսարանը (South China University of Technology) 2020-2021 ուսումնական տարվա համար հայտարարել է մրցույթ՝ մեկամյա կրթություն ստանալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել կից ներկայացվող բոլոր պայմաններին ապահովող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Չինական կողմի հաստատումը անհրաժեշտ է ստանալ sie@scut.edu.cn էլեկտրոնային հասցեով , որից հետո պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն մինչև մարտի 20-ը՝ չինական կողմին փոխանցելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 56-23-64 հեռախոսահամարով, կամ այցելել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն 311 սենյակ: