ՀՀ Տավուշի մարզի «Բաղանիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ.հունվարի 23-ից մինչև փետրվարի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Տավուշի մարզի Բաղանիսի միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 094-89-39-93 հեռախոսահամարով:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. մարտի 3-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Բաղանիսի միջնակարգ դպրոցում, հասցե՝ գ. Բաղանիս փ. 4փողոց թիվ 2 շենք: