Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ կկազմակերպվի այցելություն Կոմիտասի անվան պանթեոն՝ Սիլվա Կապուտիկյանի շիրմին. տեղի կունենա հիշա­տակի խնկարկման արարողություն:

Ժամը 13:30-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում (Բաղրամյան պողոտա, Կապուտիկյան 1, բն, 26), կներկայացվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ թանգարանում կատարված վերանորոգման աշխատանքները և կամփոփվեն 2019 թ. իրականացված հոբելյանական ծրագրերը:

Հաջորդիվ՝ տեղի կունենա հուշ-ցերեկույթ, որին կմասնակցեն մշակույթի գործիչներ, արվեստագետներ, գրողներ, կատարողներ: