Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունվարի 7-ից Ավստրիայի Միտերսիլ քաղաքում մասնակցում է «Դեպի ոսկին» օլիմպիական մարզումային ճամբարին, որին ներկայացված է 67 երկրի ավելի քան 1500 ձյուդոիստ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի ղեկավարությամբ հավաքին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրաելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանը և Բորիս Շատվերյանը:

Նոր մրցաշրջանի համար նախապատրաստական հավաքը կտևի մինչև հունվարի 15-ը: Ավելի վաղ ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանն ասել է, որ օլիմպիական 2020-ին լավագույնս պատրաստ լինելու համար նաև հնարավոր են համատեղ հավաքներ Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների հետ: