Անհիշելի ժամանակներից հայ ժողովուրդը, ի թիվս այլ մարզաձևերի (ձիավարություն, ջիրիդ, նետաձգություն և այլն), զբաղվել է հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևով, որը եղել է ազգային տոնախմբությունների անբաժանելի մասը:

Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը խորհրդային ժամանակաշրջանում մասսայականություն չի վայելել:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն 2000 թվականից «Հայաստանի «ազգային կոխ» ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ սկսեց կազմակերպել և անցկացնել հայկական ազգային կոխ ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնություններ: