ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 2-4-ը «Մասունք» երգի-պարի խումբը կմասնակցի Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք երգի և պարի 6-րդ միջազգային փառատոնին, ինչպես նաև մենահամերգով հանդես կգա Հնդկաստանի Մումբայ և Ջայպուր քաղաքներում։ Փառատոնի մասնակից 11 պետություններն են՝ Հայաստան, Ղազախստան, Հունգարիա, Լատվիա, Թուրքմենստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Հարավային Աֆրիկա, Աֆղանստան, Ղրղզստան, Մարոկկո:

Խումբը հիմնադրվել է 1986 թ. տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բանահավաք-ազգագրագետ, պարագետ, պարուսույց Ռուդիկ Հարոյանի և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի փիլիսոփայության դասախոս, հայկական երգի գիտակ Սիրազնիկ Հարությունյանի նախաձեռնությամբ:

2017 թ. այն կրում է Ռուդիկ Հարոյանի անունը և ներկայացնում է նրա իսկ հավաքչական գործունեության արդյունքում գրանցված Հայաստանի տարբեր շրջանների ավանդական երգեր ու պարեր: