Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է «Աշխարհը Սերբիայում» կրթաթոշակային ծրագիրը, որին կարող են մասնակցել նաև 18-ից 35 տարեկան ՀՀ քաղաքացիները: Կրթաթոշակը ներառում է անվճար մուտքի արտոնագիր, սերբերեն լեզվի անվճար դասընթաց, ուսանողական հանրակացարանից անվճար օգտվելու հնարավորություն, սննդի ծախսերը, առողջապահական ապահովագրություն և ամսական կրթաթոշակ՝ դասագրքեր, գրենական պիտույքներ ձեռք բերելու և այլ ծախսերի համար: Անգլերենի կամ/և սերբերենի իմացությունը պարտադիր է:
Ցանկացողները պետք է մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին ներկայացնեն

• 3x4 չափի 2 լուսանկար,
• անձնագրի պատճենը,
• անգլերենով լրացված հայտաձևը (կցվում է),
• ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
• դիպլոմի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված,
• լեզվի իմացությունը հաստատող վկայական,
• անհրաժեշտ բժշկական տեղեկանքներ: