2019 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 16:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (5-րդ հարկ, 504 սենյակ) տեղի կունենա նիստ` մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տվող հանձնաժողովի` սույն թվականի նոյեմբերի 12-ին կայացրած եզրակացության կապակցությամբ քաղաքացի Ավետիս Մանվելի Պատուրյանի կողմից ներկայացված առարկությունների վերաբերյալ: