Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. նոյեմբերի 29-ի 48-Լ հրամանով լրացումներ են կատարվել Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և ճարտարապետ(ներ)ի ընտրության համար մրցութային կարգում:

Մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այլ նաև ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է labiennale@mincult.am հասցեի միջոցով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուղարկել ինքնակենսագրություն (CV)` հայերեն և անգլերեն լեզուներով, ցուցադրության գաղափարի (կոնցեպտ) մանրամասն նկարագիրը և առաջարկվող ճարտարապետների անունները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. դեկտեմբերի 12-ը:

Ցուցադրության հայեցակարգերը հանձնաժողովի նախնական գնահատման են ներկայացվում անանուն ձևաչափով:

Կոնտակտային անձ՝ Մարիամ Գիգոյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մասնագետ, հեռ.՝ 011 52 39 40: