ՀՀ Տավուշի մարզի «Տավուշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
1)բարձրագույն կրթություն
2)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
5)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
6)աշխատանքային գրքույկի պատճենը

Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2019թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Տավուշի մարզի «Տավուշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին, գ. Տավուշ 16 փողոց, 7 շենք: Տեղեկությունների համար զանգահարել 094-49-70-30 հեռախոսահամարով:

Մրցույթը տեղի կունենա 2020թ. հունվարի 16-ին, ժամը 14:00-ին՝ Տավուշի միջնակարգ դպրոցում:

Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Բաղանիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար